Սանդրա Բալոքը կրկին կնկարահանվի Ջորջ Քլունիի հետ

14:34 • 22.08.14

«Ձգողականություն» ֆանտաստիկ ֆիլմում Սանդրա Բալոք - Ջորջ Քլունի էկրանային միությունն այնքան հաջողակ է եղել՝ շահույթի առումով, որ պրոդյուսերները որոշել են կրկին նկարահանել նրանց միասին։ Այժմ նրանք կնկարահանվեն «Մեր բրենդը» ֆիլմում, գրում է loveradio.ru-ն։

 

Ֆիլմը հիմնված կլինի 2005թ. վավերագրական ֆիլմի վրա, որը պատմում է Հարավային Ամերիկայում ամերիկյան կիրառական տեխնոլոգիաների օգտագործման մասին։ Սանդրա Բալոքը հանդես կգա նաև որպես պրոդյուսեր՝ Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ։

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2015-ին։
 

Սանդրա Բալոքը կրկին կնկարահանվի Ջորջ Քլունիի հետ