Իրինա Շեյքն ու Դուեյն Ջոնսոնը «Հերակլեսի» բեռլինյան պրեմիերայի ժամանակ (լուսանկարներ)
Բեռլինում նախօրեին կայացել է Բրեթ Ռեթների «Հերակլես» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնելու համար Գերմանիայի մայրաքաղաք են ժամանել գլխավոր դերակատարները՝ Հերակլեսին մարմնավորած Դուեյն Ջոնսոնն ու Իրինա Շեյքը, ով ֆիլմում խաղացել է Հերակլեսի կնոջ դերը:
Մոդելի յուրաքանչյուր հայտնվել հանրության մեջ քննարկումների պատճառ է դառնում, գրում է tatler.ru-ն: Այս անգամ գեղեցկուհին ներկայացել է ալ կարմիր հագուստով: Բազմաթիվ երկրպագուներ համաձայնել են, որ իրենց սիրելի գեղեցկուհին հիանալի տեսք ունի ինչպես իրականում՝ գերժամանակակից կարմիր կոմբինեզոնով, այնպես էլ մեծ էկրանին՝ անտիկ հագուստներով:


















