Վրաստանում «КаZантип-2014» փառատոնի բացումը՝ լուսանկարներով

12:34 • 22.08.14

Վրաստանի սևծովյան Անակլիա հանգստավայրում բացվել է պարային երաժշտության խոշորագույն փառատոնը՝ «КаZантип-2014»-ը, որը 1990-ականների կեսերից անցկացվում էր Ղրիմում և դրա մշակութային խորհրդանիշներից մեկն էր, գրում է gazeta.ru-ն:

 

Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո փառատոնի կազմակերպիչները որոշել են այս տարի այն անցկացնել Անակլիայում: Տեղափոխությունն այնքան էլ հարթ չի անցել, նման տեղափոխմանը դեմ է եղել Վրաստանի ուղղափառ եկեղեցին, որը մեղադրել է փառատոնի կազմակերպիչներին «անբարոյականության և թմրամոլության տարածման համար»:

 

Վրաստանում բողոքի մի քանի ակցիա է անցկացվել, ինչից հետո պաշտոնից հեռացվել է փառատոնը Վրաստան հրավիրած զբոսաշրջության նախարար Ռոբերտ Սիգուան: Այնուամենայնիվ, փառատոնը բարեհաջող է մեկնարկել և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը:

 

 

Վրաստանում «КаZантип-2014» փառատոնի բացումը՝ լուսանկարներով