Ջոն Լենոնի ինքնադիմանկարը վաճառքի է հանվել 5 մլն դոլարով
Լեգենդար The Beatles խմբի համահիմնադիր Ջոն Լենոնի բացառիկ ինքնադիմանկարը նախնական 5 մլն դոլարով վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայում՝ Cooper`s Own առևտրային տան կողմից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Խոսքը բացառիկ ստեղծագործության մասին է, որի հեղինակը 20-րդ դարի 2-րդ կեսի համաշխարհային մշակույթի ամենահայտնի գործիչներից մեկն է»,- ասել է Cooper`s Own-ի տնօրեն Լուիզա Կուպերը։
Ինքնադիմանկարը ստեղծվել է 1958-ին, երբ Լենոնն ուսանել է Լիվերպուլի գեղարվեստի քոլեջում։ 1970-ականներին նկարը Sotheby`s աճուրդում գնել է ԱՄՆ-ից մի հավաքորդ: Այժմ նրա հավաքածուն վաճառքի է հանվել։










