Լոնդոնում կհայտնվի Էմի Ուայնհաուսի արձանը

10:19 • 22.08.14

Լոնդոնի Stables շուկայում կկանգնեցվի երգչուհի Էմի Ուայնհաուսի արձանը, որի հեղինակը Սքոթ Իթոնն է։ Արձանի վայրը պատահական չէ ընտրվել. շուկան գտնվում է այն տան մոտ, որտեղ մահացել է 27-ամյա երգչուհին, գրում է buro247.ru-ն։

 

Արձանի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ երգչուհու ծննդյան օրը։

 

Ուայնհաուսի ծնողները հույս ունեն, որ հուշարձանը կշեղի հանրության ուշադրությունն Էմիի մահվան ողբերգական հանգամանքներից, իսկ նրա երկրպագուներին՝ իր վերջին տնից։

 

Երգչուհին մահացել է 2011 թվականին:


 

Լոնդոնում կհայտնվի Էմի Ուայնհաուսի արձանը