Մրայա Քերիի ամուսինը հաստատել է բաժանման լուրը
Ամերիկացի նշանավոր երգչուհի Մրայա Քերիի ամուսինը հաստատել է նրանց բաժանման մասին լուրը, գրում է Hollywood Life-ը:
33-ամյա Նիք Քենոնը հաստատել է արդեն մի քանի օր շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ինքն ու 45-ամյա կինն այլևս միասին չեն ապրում արդեն մի քանի ամիս: Դեռ հուլիսին նրանք վաճառքի էին հանել Բել Էյրի իրենց կալվածքը՝ 13 մլն դոլարով:
Զույգի բաժանվելու պատճառն անհայտ է մնում, սակայն Նիքը խոստանում է, որ իրենց երկու երեխաները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Մրայան ու Նիքը վեց տարվա ամուսիններ էին:










