Andy Serkis-ը «The Jungle Book»-ի համար կազմ է հավաքվել՝ հանձին Քրիստիան Բեյլի և Քեյթ Բլանշեթի

01:25 • 22.08.14

Warner Bros ընկերությունը հրապարակել է Էնդի Սերկիսի «The Jungle Book»-ի նկարահանման համար ներգրավված դերասանների ցանկը: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:

Նախագծին միացել են հոլիվուդյան աստղեր Քեյթ Բլանշեթն ու Քրիստիան Բեյլը, իսկ ավելի վաղ գլխավոր դերերից մեկի համար հաստատվել էր նաև Բենեդիկտ Քամբերբիչը:

Բեյլը կկրկնօրինակի բագիրային, իսկ Բլանշեթը՝ Կաա օձին: Դերասանների ցանկը կհամալրեն նաև Նամի Հարիսը (Նիշա գայլ), Թոմ Հոլանդերը (Տաբակի գայլ), Էնդի Մարսան (Վիխան) և Փիթեր Մալանը (Ակելա): Քամբերբիչն իր ձայնը կտա Շերխան վագրին, իսկ ինքը՝ Սերկիսը, կկրկնօրինակի Բալու արջին:

Մաուգլիի դերը բաժին է ընկել անցյալ տարի «Վատ խոսքեր» և «Առողջացածը» ֆիլմերում դերակատարմամբ աչքի ընկած պատանի Ռոեն Չանդուին:

 

Andy Serkis-ը «The Jungle Book»-ի համար կազմ է հավաքվել՝ հանձին Քրիստիան Բեյլի և Քեյթ Բլանշեթի