Բենեդիկտ Քամբերբեթչը միաժամանակ 5 ֆլեշմոբի է մասնակցել (տեսանյութ)

10:15 • 23.08.14

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն արձագանքել է իրեն ուղղված բազմաթիվ «մարտահրավերներին» և մասնակցել Ice Bucket Challenge ֆլեշմոբին, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ), գրում է Лента-ն։

 

Դերասանը որոշել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել հանձնարարությանը։ Տեսանյութում Քամբերբեթչը ֆլեշմոբին մասնակցում է 5 անգամ ու բավականին զավեշտալի իրավիճակներում։ Նա այդպիսով պատասխանել է միաժամանակ մի քանի «մարտահրավերների», որոնք իրեն ուղղել են այլ մասնակիցներ։ Տեսանյութը մեկ օրվա ընթացքում ունեցել է մոտ 1.3 մլն դիտում։

 

Արշավի շրջանակում մարդիկ ջուր են լցնում իրենց վրա՝ իրենց աջակցությունը հայտնելով այս ակցիային և բարձրացնելով այս խնդիրը, տեսանկարահանում իրենց և «մարտահրավեր» նետում՝ ում ցանկանան: Վերջիններս նույնպես պետք է նույնն անեն ու նոր մարդկանց ներգրավեն, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են գլխին ջուր լցնել, պետք է գումար նվիրաբերեն համապատասխան հիմնադրամին: Սական շատերն անում են և՛ մեկը, և՛ մյուսը:
 

Բենեդիկտ Քամբերբեթչը միաժամանակ 5 ֆլեշմոբի է մասնակցել (տեսանյութ)