Հոլիվուդում բիբլիական սյուժեով մուլտֆիլմ կստեղծեն

00:41 • 23.08.14

«Կինգ ֆու պանդա» մուլտֆիլմի ռեժիսոր Ջոն Սթիվենսոնը մտադիր է բիբլիական Նոյի և տապանի սյուժեի վրա հիմնված անիմացիոն զվարճալի մուլտֆիլմ նկարել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:

Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները կիրականացվեն Unified Pictures ստուդիայում: Ակնկալվում է, որ մուլտֆիլմը էկրան կբարձրանա 2016 թվականին:

Հեղինակները պատրաստվում են Նոյի մասին լեգենդը ներկայացնել ոչ թե Նոյի, այլ՝ կենդանիների տեսանկյունից: Մուլտֆիլմի սյուժեն կկառուցվի Գիլբերտ մրջյունի շուրջ, որը տարատեսակ կենդանիների խմբում առաջնորդող դեր կտանի և բոլորին տապան կբերի մինչ ջրհեղեղի սկսվելը:


 

Հոլիվուդում բիբլիական սյուժեով մուլտֆիլմ կստեղծեն