Ջոն Լենոնին սպանողին 8-րդ անգամ մերժել են ներում շնորհել
Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Մարկ Դևիդ Չեպմենը 8-րդ անգամ դիմել է պայմանական վաղաժամ ազատ արձակման համար, և 8-րդ անգամ համապատասխան հանձնաժողովից մերժում ստացել, հայտնում է korrespondent.net-ը՝ New York Daily News-ին հղումով:
Հանձնաժողովից հայտնել են, որ մտավախություն ունեն, որ նա կշարունակի հանցագործություններ կատարել:
«Մտավախություն կա, որ ազատ արձակվելով՝ դուք կրկին կխախտեք օրենքը»,- ասված է որոշման մեջ:
Չեպմենն իրավունք ունի կրկին դիմել վաղաժամ ազատ արձակման հարցով 2 տարի անց:
Մարկ Չեպմենը կրակել էր The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի վրա 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, Մանհեթենում գտնվող նրա տան մոտ: Նա կրակել էր լեգենդար երաժշտի վրա 5 անգամ:










