Տանգոյի ռիթմերի ներքո. Բուենոս Այրեսում զույգերը ցուցադրում են իրենց վարպետությունը (տեսանյութ)

12:52 • 23.08.14

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում օգոստոսի 13-26-ն անցկացվում է Տանգոյի աշխարհի փառատոն-առաջնությունը, գրում է РИА Новости-ն։

 

Զույգերը մրցում են տանգոյի 2 տեսակներում՝ սրահային և բեմական։ Սրահային տանգոն տարբերվում է կատարման զգացմունքայնությամբ, այն դեպքում, երբ բեմականը պարունակում է ավելի բարդ էլեմենտներ տարբեր պարային ուղղություններից։

 

«Բեմական տանգոյում կան տարբեր մասնիկներ, օրինակ՝ բալետից կամ ջազից, որոնք հնարավոր չէ հանդիպել սրահային տանգոյում»,- պատմել է մրցումների մասնակիցներից մեկը։

 

«Սրահային տանգոն ավելի զգացմունքային է, քան բեմականը, նրանում է տանգոյի ողջ էությունը։ Մինչդեռ բեմական տանգոն պարունակում է շարժումներ, որոնք հատուկ են նաև տարբեր պարային ոճերի»,- ասել է պարող Ռիկարդո Ալվարադոն։

 

Այս տարի Բուենոս Այրեսում գրանցվել են ռեկորդային թվով մասնակիցներ՝ ավելի քան 600 պարող 41 երկրներից։ Որոշ զույգեր մասնակցում են միաժամանակ մի քանի անվանակարգերում։ 

 


 

Տանգոյի ռիթմերի ներքո. Բուենոս Այրեսում զույգերը ցուցադրում են իրենց վարպետությունը (տեսանյութ)