Եվրոպայի ամենահայտնի ժամացույցներն ու դրանց պատմությունը՝ լուսանկարներով

22:19 • 24.08.14

Worldartdalia կայքը ներկայացրել է Եվրոպայի ամենահայտնի ժամացույցները, որոնք եվրոպական տարբեր քաղաքների անբաժանելի մաս են կազմում:


«Բիգ Բեն», Լոնդոն


Եվրոպայի ամենահայտնի ու ճանաչված ժամացույցը՝ «Բիգ Բենը» ստեղծվել է 1859-ին և 4 կողմից ամրացվել Լոնդոնի Վեստմինստերյան պալատի Սուրբ Ստեֆանի աշտարակին: Թվատախտակի տրամագիծը 7 մետր է, ժամացույցի սլաքի երկարությունը՝ 2.7 մետր: Այն ունի 13.7 տոննա կշռող մեծ զանգ։

История Европы в ее часах


«Օրլոյ», Պրահա


Պրահայի «աշտարակի ժամացույցը» ոչ միայն ժամն է ցույց տալիս, այլև արևի և լուսնի դիրքը։ Այն 1410-ին պատրաստել է Հանուշ վարպետը, որին հետո կուրացրել են, որպեսզի վերջինս չկարողանա կրկնել իր ստեղծագործությունը:

История Европы в ее часах

История Европы в ее часах

 

«Կրեմլի զանգերը», Մոսկվա


«Կրեմլի զանգերը» ստեղծվել է 1851-ին և տեղադրվել մոսկովյան Կրեմլի աշտարակին: Թվատախտակի տրամագիծը կազմում է 6.12 մետր, սլաքի երկարությունը՝ 2.97 մետր: 

История Европы в ее часах

 
«Գրինվիչ», Մեծ Բրիտանիա


Պատմության մեջ ամենահայտնի ժամացույցներից մեկը՝ Գրինվիչի ժամացույցը տեղակայված է Գրինվիչի Թագավորական աստղադիտարանի դարպասներին: Այն 1852-ին ստեղծել է վարպետ Չարլզ Շեփարդը, ինչի համար էլ այն հաճախ անվանում են Շեփարդի ժամացույց:
 

История Европы в ее часах

История Европы в ее часах



«Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ժամացույցը», Մոսկվա


Ամենաթատերական ժամացույցը գտնվում է Մոսկվայի Տիկնիկային թատրոնում: Այն ստեղծվել է 1970-ին: Յուրաքանչյուր ժամը մեկ նախ կանչում է աքաղաղը, ապա 12 պատուհաններից մեկից դուրս է նայում որևէ կենդանի, իսկ դրանք բոլորը միասին դուրս են գալիս կեսգիշերին և կեսօրին:

История Европы в ее часах

История Европы в ее часах


«Համաշխարհային ժամը», Բեռլին


«Համաշխարհային ժամ» կոչվող ժամացույցը Բեռլինում ցույց է տալիս համաշխարհային ժամը: Այն ստեղծվել է 1969-ին: Պտտվող շրջանակի բարձրությունը 1.7 մետր է, իսկ ամբողջական կառույցինը՝ 10 մետր:

История Европы в ее часах

История Европы в ее часах


«Ժամը՝ բոլորի համար», Փարիզ


Փարիզում տեղակայված ժամացույցի անվանումը ցույց է տալիս կյանքի թռիչքը և ստիպում բոլոր այցելուներին մի պահ կանգ առնել,  ինչպես ժամացույցի սլաքները և մտածել, թե ուր են գնում և ինչու:
 

 История Европы в ее часах

История Европы в ее часах