Ժամանակակից բնիկ ամերիկացիների աշխարհը՝ լուսանկարչուհու ինքնատիպ ֆոտոշարքում
Լուսանկարչուհի Մատիկա Ուիլբուրը, ճանապարհորդելով Միացյալ Նահանգներով և պատկերելով հարյուրավոր ամերիկացիների, ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է ժամանակակից բնիկ ամերիկացիների առօրյա կենցաղն ու շրջակա միջավայրը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ լուսանկարչուհին ճանապարհորդել է ԱՄՆ-ի տարբեր մասերով՝ անցնելով շուրջ 96 000 կմ տարածք, որի համար գումար նա կարողացել է հավաքել Kickstarter կայքի միջոցով:
Արդյունքը Project 562 նախագիծն է, որն իրենից տպավորիչ լուսանկարների և արտասովոր պատմությունների հավաքածու է ներկայացնում, որն անդրադառնում է տարբեր ազգերի ու ցեղախմբերի պատկանող 161 մարդու կյանքին:





















