«Միմինոյի» ռեժիսոր Գեորգի Դանելիան նշում է ծննդյան 84-ամյակը (լուսանկարներ)

15:34 • 25.08.14

Այսօր անվանի ռեժիսոր Գեորգի Դանելիան նշում է ծննդյան 84-ամյակը, գրում է «Գռուզիա Օնլայնը»:

 

Ռեժիսորը ծնվել է 1930-ի օգոստոսի 25-ին Թբիլիսիում: Ընտանիքը շուտով տեղափոխվել է Մոսկվա:  

 

Առաջին կրթությամբ ճարտարապետ Դանելիան 1956-ին ընդունվել է «Մոսֆիլմի» բարձրագույն ռեժիսորական կուրսերի: Ուսանողության շրջանում աչքի է ընկել երկու կարճամետրաժ ֆիլմերով:

 

Նրա առաջին ֆիլմը՝ «Սերյոժան» (Ի. Տալանկինի հետ համահեղինակությամբ) նրա վրա է հրավիրել քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը, բերել մի քանի միջազգային մրցանակներ:

Դրան հաջորդել են այնպիսի պաշտամունքային ֆիլմեր, ինչպիսին են «Ես քայլում եմ Մոսկվայով» (1964),

 «Լրիվ կորածը» (1973),

«Աֆոնյան» (1975),

«Միմինոն» (1977),

«Աշնանային մարաթոնը» (1979), 

«Կին-ձա-ձան» (1986):

Դադարից հետո Դանելիան վերջին շրջանում աշխատել է «Կին-ձա-ձա»-ի շարունակության՝ անիմացիոն ֆիլմի վրա:

 

«Միմինոյի» ռեժիսոր Գեորգի Դանելիան նշում է ծննդյան 84-ամյակը (լուսանկարներ)