Կայացել է MTV Video Music Awards-ը (լուսանկարներ)

11:13 • 25.08.14

Լոս Անջելեսում կայացել է MTV Video Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը (մրցանակ է հանձնվում տեսահոլովակների ստեղծման համար), հայտնում է Associated Press-ը՝ նկատելով, որ միջոցառմանը փայլել են հատկապես երգչուհիներ Բեյոնսեն և Մայլի Սայրուսը:

 

Բեյոնսեն 20-րոպեանոց ելույթով փակել է MTV Video Music Awards-ը՝ կատարելով իր 12 երգերից կազմված պոպուրի: Նա նաև արտասվել է բեմում, երբ նրան են միացել ամուսինն ու դուստրը: Աղբյուրը նկատում է, որ սա տեղի է ունեցել Բեյոնսեի ու նրա ամուսնու բաժանման մասին լուրերի ֆոնին: 

Блу Айви, Джей Зи и Бейонсе

Семья Бейонсе и Джей Зи

Բեյոնսեն ստացել է Michael Jackson Video Vanguard մրցանակը, որը VMA-ի ձեռքբերումների համար մրցանակն է: Երգչուհուն այս մրցանակը հանձնել է ամուսինը, ով նրան անվանել է նաև «մեր ժամանակների լավագույն արտիստ»:

 

Բեյոնսեի և ամուսնու՝ Ջեյ Զիի դուետը՝ Drunk In Love-ը, ճանաչվել է լավագույնը: Լավագույն սոցիալական ուղերձով հոլովակ է ճանաչվել Բեյոնսեի Pretty Hurts-ը:

 

Տարվա լավագույն տեսահոլովակի՝ Wrecking Ball-ի համար մրցանակի է արժանացել Մայլի Սայրուսը. նա թույլ է տվել որ իր մրցանակը ստանա մի անօթևան մարդ: Տղամարդն ասել է, որ մրցանակը ստանում է ԱՄՆ-ի 1.6 մլն անօթևան ու քաղցած մարդկանց անունից:

Кэти Перри, Сэм Смит и Майли Сайрус

Երկժամանոց արարողության ժամանակ շոկ է ապահովել Նիկի Մինաժը. Anaconda երգը կատարելիս նրա հագուստը «դավաճանել է» իրեն. զգեստը պատռվել է հենց կատարման ժամանակ:

nicki


Մեծ ոգևորություն է առաջացրել Թեյլոր Սվիֆթն իր նոր Shake It Off երգի կատարմամբ:

 

Մրցանակների են արժանացել նաև Քեթի Փերին (կին կատարողի լավագույն տեսահոլովակ, Dark Horse), Լորդը (լավագույն ռոք տեսահոլովակ, Royals), Էդ Շիրանը և Ֆարել Ուիլիամսը (տղամարդ կատարողի լավագույն տեսահոլովակ, Sing), այլք:

 

Ռեփեր Քոմոնը լռության րոպեով հարգել է Ֆերգյուսոնում սպանված Մայքլ Բրաունի հիշատակը. դա եղել է երեկոյի ամենալուրջ սոցիալական «մեսիջը»:

Бейонсе

Лорд

Ким Кардашьян, Кендалл и Кайли Дженнер

Майли Сайрус и Ариана Гранде

Снуп Дог и Гвен Стефани

Սնուփ Դոգը և Գվեն Ստեֆանին

Ариана Гранде

Արիանա Գրանդեն

 Ким Кардашьян

Քիմ Քարդաշյանը

 

 

 

Կայացել է MTV Video Music Awards-ը (լուսանկարներ)