Նոր երաժշտական ալբոմները հաջորդ տարվանից վաճառքում կհայտնվեն միևնույն օրը

16:26 • 25.08.14

Նոր երաժշտական ալբոմները հաջորդ տարվանից վաճառքում կհայտնվեն միևնույն օրը` աշխարհի տարբեր երկրներում։ Համապատասխան համաձայնագիր են կնքել այնպիսի խոշոր միջազգային ընկերություններ, ինչպես Sony, Universal և Warner, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով երաժշտական արդյունաբերության գերմանական դաշնային միավորմանը։

 

Գերմանական շուկայում, որտեղ նոր ալբոմները վաճառքում հայտնվում են, որպես կանոն, ուրբաթ օրերին, պայմանավորվածությունը փոփոխություններ չի առաջացնում։ Սակայն Մեծ Բրիտանիայում նոր ալբոմները թողարկվում են երկուշաբթի օրերին, ԱՄՆ-ում՝ երեքշաբթի։

 

Նման որոշման պատճառը, հավանաբար, ամերիկացի երգչուհի Բեյոնսեի վերջին ալբոմի թողարկումն է, որն ամբողջ աշխարհում վաճառքի է հանվել նույն օրը՝ ուրբաթ։

 

Նշվում է, որ այս քայլը պետք է միջոց դառնա անօրինական նմուշների տարածման դեմ պայքարում։
 

Նոր երաժշտական ալբոմները հաջորդ տարվանից վաճառքում կհայտնվեն միևնույն օրը