Ավստրալացի արվեստագետը Photoshop-ով կախարդական կերպարներ է ստացել հին սև-սպիտակ լուսանկարներից
Ավստրալիայից արվեստագետ Ջեյն Լոնգը գտնում է, որ պատմության հետ կապ հաստատելու ամենալավ ձևը սևուսպիտակ հին լուսանկարները գունավորելն է:
Նա վերցրել է ռումինացի լուսանկարիչ Կոստիկա Ակսինտեի հին լուսանկարները և կախարդական կերպարներ ստացել Photoshop-ի միջոցով:
Աքսինտեն, ով մահացել է 1984-ին, ռազմական լուսանկարիչ է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, պատերազմից հետո նա նաև լուսանկարել է պրոֆեսիոնալ և անձնական նպատակներով:
2013թ.-ին լուսանկարչի անվան արխիվը նրա աշխատանքները թվայնացրել է՝ դրանք պահպանելու համար, և հենց այդ թվայնացված լուսանկարների շարքն էլ հայտնվել է Ջեյնի ձեռքում:
Ֆոտոշարքը ներկայացնում է Bored Panda կայքը:

















