Ամերիկյան լավագույն մշակութային քաղաքները՝ լուսանկարներով

00:03 • 26.08.14

Հանգիստը, մշակույթն ու արվեստը գնահատող քաղաքում ապրելը կարևոր է ինչպես կենսական բարօրության, այնպես էլ՝ հոգևոր արժեքների պահպանման համար:


Business Insider-ը ներկայացնում է անշարժ գույքի ուսումնասիրմամբ զբաղվող Property Shark կայքի հրապարակած ցանկը՝ 20 ամերիկյան քաղաք, որտեղ մեծ տեղ են գրավում մշակույթին ու հանգստին նվիրված միջոցառումները: Այդ քաղաքներն աչքի են ընկնում ինքնատիպ թանգարաններով, գրադարաններով, թեմատիկ զբոսայգիներով ու մարզադաշտերով:


Ցանկը կազմելիս հաշվի են առնվել այն փաստերը, թե որքան շատ գրավչություններ են բաժին ընկնում մեկ շնչին:


1. Սիեթլ, Վաշինգտոն
Մեկ մշակութային կոթող՝ 354 մարդու համար

 

 

2. Ինդիանապոլիս, Ինդիանա
Մեկ մշակութային կոթող՝ 705 մարդու համար

 

 

3. Մայամի, Ֆլորիդա
Մեկ մշակութային կոթող՝ 958 մարդու համար

 

 

4. Հյուսթոն, Տեխաս
Մեկ մշակութային կոթող՝ 1,144 մարդու համար

 

 

5. Բոստոն, Մասաչուսեթս
Մեկ մշակութային կոթող՝ 1,188 մարդու համար

 

 

6. Կոլումբուս, Օհայո
Մեկ մշակութային կոթող՝ 1,366 մարդու համար

 

 

7. Սան Անտոնիո, Տեխաս
Մեկ մշակութային կոթող՝ 1,657 մարդու համար

 

 

8. Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա
Մեկ մշակութային կոթող՝ 1,718 մարդու համար

 

 

9. Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա
Մեկ մշակութային կոթող՝ 2,408 մարդու համար

 

 

10. Վաշինգտոն, Կոլումբիայի վարչական շրջան
Մեկ մշակութային կոթող՝ 2,422 մարդու համար

 

 

11. Ջեքսոնվիլ, Ֆլորիդա
Մեկ մշակութային կոթող՝ 2,483 մարդու համար

 

 

12. Լաս Վեգաս, Նևադա
Մեկ մշակութային կոթող՝ 3,043 մարդու համար

 

 
13. Նյու Յորք, Նյու Յորք
Մեկ մշակութային կոթող՝ 3,096 մարդու համար

 

 

14. Ֆենիքս, Արիզոնա
Մեկ մշակութային կոթող՝ 4,727 մարդու համար


Ֆենիքսն ամերիկյան 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքն է, և այն 315 մշակութային կենտրոն ունի իր բնակիչների համար:

 

 


15. Դալլաս, Տեխաս
Մեկ մշակութային կոթող՝ 5,005 մարդու համար

 

 

16. Սան Ֆրանցիսկո Կալիֆորնիա
Մեկ մշակութային կոթող՝ 5,130 մարդու համար

 Այստեղ 161 մշակութային համալիր է գործում:

 


17. Լոս Անջելես, Կալիֆորնիա
Մեկ մշակութային կոթող՝ 5,210 մարդու համար


Այստեղ մշակույթին ու հանգստին նվիրված 774 կառույց է գործում:

 


18. Մեմֆիս, Թենեսի
Մեկ մշակութային կոթող՝ 5,697 մարդու համար


Այստեղ մշակութային նպատակով օգտագործվող 115 կառույց է գործում:

 


19. Սան Խոսե, Կալիֆորնիա
Մեկ մշակութային կոթող՝ 6,873 մարդու համար


Սան Խոսեն 143 մշակութային ուղղություն ունի իր 980,000 բնակչի համար:

 

20. Չիկագո, Իլինոյս
Մեկ մշակութային կոթող՝ 7,438 մարդու համար


Քամիների քաղաքում 365 կառույց նվիրված է մշակույթին ու հանգստի ոլորտին:

 


 

Ամերիկյան լավագույն մշակութային քաղաքները՝ լուսանկարներով