«ԱրմՔոմեդին» նոր եթերաշրջանում`բազմոցով և հյուրով. տղաները սպասում են կարկառուն գործիչների՝ ԱԺ-ից և գործադիրից
Tert.am-ի հետ զրույցում «ԱրմՔոմեդի» քաղաքաերգիծական հաղորդման հաղորդավարներից Սերգեյը, ներկայացնելով որոշ մանրամասներ նոր եթերաշրջանում իրենց նոր նախագծերի մասին, ասաց, որ ավելանալու է բազմոց և հյուրեր, որոնց անկաշկանդ հարցեր են ուղղելու: «Նոր, գեղեցիկ բազմոց ենք գնել, որի վրա ուզում ենք տեսնել Ազգային ժողովից և գործադիրից բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչների»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց վաղեմի երազանքն է տաղավարում տեսնել Գալուստ Սահակյանին և հույս ունեն այս տարի այդ երազանքն իրականություն դարձնել։
-Սերգե՛յ, սեպտեմբերին կմեկնարկի «ԱրմՔոմեդի»-ի նոր եթերաշրջանը, բովանդակային ու կառուցվածքային ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են:
-Այո, փորձելու ենք ավելի վառ, արտահայտիչ դարձնել հաղորդումը: Իհարկե, հիմնական՝ ավանդական մասը, մեկնաբանությունները, որոնք միշտ արել ենք, մնալու են և միանալու է հյուրի հետ հատվածը: Այսինքն՝ փորձելու ենք հյուրեր կանչել, մի քիչ մարդամոտ լինել, շփվել մարդկանց հետ և այդ նպատակով նոր, գեղեցիկ բազմոց ենք գնել, որի վրա ուզում ենք տեսնել տարբեր մասնագիտությունների տեր հայտնի և ոչ հայտնի մարդկանց:
-Նաև ենթադրում եմ՝ քաղաքական գործիչների:
-Իհարկե:
- Հաշվի առնելով, որ ձեր հաղորդման համար ամենակարևորը հումորն է, ո՞ր քաղաքական գործիչներին եք պատրաստվում հրավիրել առաջնահերթ:
-Մեր վաղեմի երազանքն է՝ տեսնել Գալուստ Սահակյանին մեր տաղավարում, և չնայած մեր վիրտուալ բազմամյա փորձերի, առայժմ այն շարունակում է մնալ երազանք: Եվ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք այդ փոքրիկ, թե՞ մեծ երազանքն իրականություն դարձնել: Ինչպես նաև ցանկանում ենք Ազգային ժողովից և գործադիրից տեսնել բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչների մեր բազմոցին: Օրինակ՝ սոցիալական հարցերի նախարարին մեծ հաճույքով մի քանի հարց կտայինք, մշակույթի…
-Ի՞նչ հարց :
-Դե կհրավիրեի բազմոցի վրա, կնայեի աչքերի մեջ և կասեի՝«և՞» ու կփորձեինք լսել, թե ինչ պատասխան է տալիս:
-Այսինքն՝ նրան կասեիք՝ «և» և բազմակետե՞ր:
-Հարցական, և ու բազմակետեր:
-Իսկ մշակույթի նախարարին, կրկին աչքերի մեջ նայելով՝ կրկին հարցական նշան ու բազմակե՞տ:
-Չէ, մշակույթի նախարարին մեծ հաճույքով ցույց կտայի մշակութային օբյեկտների ֆոտոներ, և շատ կուզենայի տեսնել և արձանագրել նրա ռեակցիաները: Սկսած Երևանի հին մշակութային շենքերից, վերջացրած Գառնիի մոտի սրճարանի նախագծից ու տարբեր մշակութային օջախներում ինչ-որ «փարթիների» նկարներ:
-Լավ, իսկ Գալուստ Սահակյանի՞ն:
- Ինձ թվում է՝ ամենալավն այն կլիներ, որ ուղղակի նարդի խաղայինք և բոլորիս համար ավելի բովանդակալից կանցներ ժամանակը: Համ էլ կփորձեինք հարցնել՝ որտեղ է իրեն տեսնում 10 տարի հետո, իր ուժեղ և թույլ կողմերը, որոնք են եղել իր հիմնական մարտահրավերները աշխատանքի ժամանակ,նախորդ աշխատատեղերից ո՞ր մեկն է ավելի ծանր կամ հեշտ եղել իր համար:
-Իսկ Գալուստ Սահակյանին հրավիրելու փորձերը, որքան հասկացա, վիրտուալ են եղել: Թե՞ փորձել եք՝ չի եկել:
-Չէ, փորձել ենք, փորձել ենք տարբեր եղանակներով, խոսքից խոսք փոխանցել, որ կա անսահման կարոտ ու թախիծ մեր աչքերում ու ցանկություն՝ իրեն տեսնելու: Ու դա դեռ մնացել է թախիծի տիրույթում:
-Դուք գնահատել եք ԱԺ նախագահի հումորի զգացումը, և այդ թախիծն ու կարոտը դրանի՞ց է գալիս:
-Դե, իհարկե, ինձ թվում է՝ իր հումորը շատ բազմաշերտ է, և ամեն մեկը իր ցանկացած բանն է տեսնում դրա մեջ, և մենք անսպառ ելևէջներ անընդհատ գտնում ենք իր ցանկացած ասածի մեջ:
-Եթե ամփոփելու լինելու լինենք մեր հարցազրույցի այս հատվածը, ապա կարող ենք արձանագրել՝ բազմոց և հյուր: Սա է լինելու հիմնական կառուցվածքային փոփոխությունը:
-Այո, ինչպես նաև փոքրիկ «սթենդափային մաս» կարող է լինի:
-Ձեր հաղորդումները դիտելիս այնպիսի տպավորություն է, որ լրագրողներից ոչ պակաս հետևում եք քաղաքական անցուդարձին, ամբողջ օրը կայքերին եք հետևում ու մամուլին, քաղաքական գործիչների խոսքերը գրեթե անգիր կարող եք ասել:
-Այո, դա ճիշտ է:
- Ամենաշատ նյութը որտեղի՞ց եք քաղում, ո՞ր կուսակցությունից, հիշում եմ՝ նախագահական ընտրություններին շատ էիք անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Մենք կողմ ենք սկզբնաղբյուրից քաղելուն, եթե դա թեկնածու է, ուրեմն նրա պաշտոնական կայքից, եթե կուսակցություն է՝ կուսակցության պաշտոնական կայքից: Ինչ վերաբերում է ընտրությանը, որ պահին ով որ ակտուալ է, ով շատ մոտ է նրան, որ մեծ փոփոխություն է բերելու, նա ավելի շատ է մեր ուշադրության կենտրոնում: Այսինքն՝ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել, որ էպոսով զբաղվող մարդը կարող է այդքան շատ ուշադրության արժանանալ, բայց տենց ստացվեց:
-Փորձե՞լ եք Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով քաղաքական հումորներ անել:
-Այո, էդ թեման առավել ակտուալ է դառնում հիմնականում ընտրությունների ժամանակ և հենց այդ ժամանակ բոլորին, այդ թվում՝ առաջին դեմքերին շատ հետաքրքիր անդրադարձել ենք և կարծում եմ՝ ահագին զվարճալի է ստացվել ու բավականին դրական արձագանքներ ենք ստացել:
-Նաև նախագահական ընտրություններին շատ էիք անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանին: Իր հետ երբևէ հանդիպե՞լ եք, ինչ-որ բան ասե՞լ է:
-Ոչ միայն հանդիպել ենք, այլև սելֆի ենք արել և ամեն անգամ հանդիպելիս՝ շատ ջերմ զրուցում ենք: Եվ ինքը ամենաադեկվատ, ամենալավ ձևով է ընդունում ցանկացած անդրադարձ իր անձին: Կուզենայինք, որ տարոսը փոխանցվեր ուրիշներին:
-Բայց եթե հորիզոնականներ լինեին, ո՞ւմ եք ամենաշատն ուշադրություն դարձրել ձեր հաղորդման շրջանակներում:
-Հիմնականում ուշադրությունը ուղղվում է նրան, ով անում է շատ բան, իսկ շատ բան անում է նա, ով ունի ավելի շատ լծակներ: Այսինքն՝ իշխանություն, կառավարություն, իշխող կուսակցություն. սրանք այն օղակներ են, որոնք դեֆոլտային կերպով մեր կողմից ուշադրության են արժանանում:
-Իսկ եղե՞լ է, որ ձեզ սպառնան, ավելին՝ փորձեն ծեծել, ճնշել կամ փորձեն ինչ-որ ակնարկներով հասկացնել, որ այս կամ այն մարդուն չի կարելի քաղաքական հումորի ենթարկել, կամ՝ որ չափն անցնում եք: Կամ՝ իրենց դժգոհությունն արտահայտեն, ասեն՝ ծիծաղելի չէր:
-Մինչև հիմա կան հստակ առանձնացված խմբեր, որոնց մի մասն ասում է, որ չափազանց է, չի կարելի, կան խմբեր, որ ասում են՝ շատ լավ է, որ մի քիչ ավելի ուժեղ կարելի է: Կան նաև շատ դժգոհողներ, ու շատ «գոհեր», բայց առայժմ ամեն ինչ ցիվիլ մակարդակի վրա է: Եվ մենք քաղաքակիրթ միջավայրում ենք հայտնվել, որովհետև Հայաստանում նոր մշակույթ է ձևավորվել՝ քննադատություն մարսելու մշակույթը: Ոչ ոք յոթ տարի առաջ չէր պատկերացնի, որ քննադատությունը կարող է մնալ այդպես անկաշկանդ ու անհետևանք:
-Իսկ ժանրը, որում աշխատում եք, կարո՞ղ եք բնորոշել՝ ի՞նչ է։
- Դետեկտիվ … կամ քաղաքական երգիծանք, ինչպես ողջ աշխարհում են անվանում այն հաղորդումները, որոնք մենք ենք անում: Այդ երկուսի արանքում:
-Իսկ նախատեսում եք՝ «իրական լրատվությանն» անցնել երբևէ։
-Ինձ թվում է՝սրանից ավելի լրատվություն չի էլ լինում: Սա հենց լրատվությունն է՝ իր մանրամասներով, մեկնաբանություններով ու գաղտնիքներով: Եվ եթե լրատվությունն ուղղակի հաղորդում է, ապա մենք հաղորդում ենք, մեկնաբանում ենք, փորձում ենք համադրել՝ դնել ժամանակային կոնտեքստի մեջ: Դա լրատվություն է, գումարած՝ վերլուծություն:
-Իսկ ինչ անհեթեթություններ եք լսել քաղաքականության մեջ, որոնք այս պահին կարող եք առանձնացնել:
-Վերջիններից այն, որ հիմա իմ մտքին գալիս է, կենդանիների մասին օրենքն է, որտեղ հստակ արգելվում է առանց ցավազրկման ինչ-որ եղունգներ և այլ մասեր կտրել: Մյուսը՝ լեզվական ձևակերպումներն են, ավելի շատ քաղաքական մակարդակի վրա: Օրինակ՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված… ինչ-որ ոչ մի բան չասող ֆրազներ, որոնք շատ համով են իրենց բովանդակության բացակայությամբ:
-Եվ որպես վերջաբան ի՞նչ կարող եք մաղթել մեր քաղաքական գործիչներին, որ ինչե՞ր ասեն, որպեսզի ձեր հաղորդումն ավելի հետաքրքիր դառնա:
-Մաղթում ենք թեժ աշուն: Բայց լավ իմաստով ՝թեժ, այսինքն՝ հետաքրքիր, հաճելի թեժ, որ և՛ թեժ լինի, և՛ բոլորը կարողանան հաճույք ստանալ այդ թեժությունից:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր և ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստացել է դրսից, թիմն էլ ինքն իր համար պետք է ստանա․ Հակոբ Բադալյան
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 20:37 • 27.11.24 Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր և ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստացել է դրսից, թիմն էլ ինքն իր համար պետք է ստանա․ Հակոբ Բադալյան
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
14:56 • 27.11.24 Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
18:39 • 25.11.24 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ դիմել է Դատախազություն
Սպորտ
-
20:21 • 27.11.24 Յամալը՝ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
-
18:28 • 27.11.24 Այս տարվա գլխավոր բացահայտումները՝ ըստ CIES-ի
Իրադարձային
-
20:31 • 27.11.24 Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել երկու երեխա
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»