Յուղաներկով արված գերիրական կտավներ, որոնք անհնար է տարբերել լուսանկարից

11:40 • 26.08.14

Պատրիկ Կրամերը հայտնի է իր գերիրական կտավներով: Նա ամերիկյան Յուտա նահանգի Քեյսվիլ քաղաքից է: Աշխատում է հիպերռեալիզմ ոճում՝ յուղաներկով փորձելով ստեղծել հնարավորինս իրական պատկերներ:

 

Մեկ կտավի ստեղծման համար նրանից պահանջվում է 1-6 շաբաթ, 50-300 ժամ՝ կախված կտավի չափսից և բարդությունից:

 

Նրա աշխատանքները տպագրվել են մի շարք ամսագրերում և ցուցադրվել բազմապիսի ցուցահանդեսներում:

Արվեստագետի աշխատանքները ներկայացնում է Bored Panda կայքը:

Յուղաներկով արված գերիրական կտավներ, որոնք անհնար է տարբերել լուսանկարից