Սիլվեստեր Ստալոնեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել իր մասին
Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի մայրը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է, որ որդին պատրաստվում է ֆիլմ նկարահանել իր մասին, որում կներկայացնի իր վառ կյանքի բոլոր փաստերը, գրում է rosbalt.ru-ն։
«Սիլվեստերը սցենար է գրում իր սեփական կենսագրության հիման վրա։ Նրա գրաֆիկում այժմ կան «Ռեմբո- 5», այնուհետ «Անորսալիները- 4» ֆիլմերում նկարահանումները, իսկ ընթացքում նա կզբաղվի իր մասին պատմող ֆիլմով»,- նշել է 92-ամյա Ջեկի Ստալոնեն։










