Սուպերմենի մասին առաջին կոմիքսը վաճառվել է ռեկորդային գնով
Action Comics No 1 (1938 թ.) կոմիքսի թողարկումը, որում առաջին անգամ հայտնվում է Սուպերմենը, eBay աճուրդում վաճառվել է 3,2 մլն դոլարով, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ սա երբևէ վաճառված ամենաթանկ կոմիքսն է:
Հավաքորդները բարձր են գնահատում հենց այդ հրատարակությունը, քանի որ հենց դա է սկիզբ դրել մեդիամշակույթւոմ սուպերհերոսներին:
Նմուշը պատկանել է Սիեթլում կոմիքսների խանութի տեր Դարեն Ադամսին, որը դա գնել էր մի քանի տարի առաջ յոթնանիշ թվով: Նմուշը հոյակապ է պահպանվել, քանի որ առաջին տերը դա պահել է փայտե տուփի մեջ: Փորձագետները կարծում են, որ ամբողջ աշխարհում մնացել է 1938-ի Action Comics No 1-ի՝ նման լավ վիճակի 50 - 100 օրինակ:










