Վենետիկցիները «պատերազմ» են հայտարարել «սիրո կողպեքներին»
Իտալիայի Վենետիկ քաղաքում «պատերազմ» են հայտարարել, այսպես կոչված, «սիրո կողպեքներին», որոնք սիրահարները կախում են աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի կամուրջներից՝ այդպիսով խախտելով նրա պատմական տեսքը, գրում է РИА Новости-ն։
Unlock your love (Ազատիր քո սերը) ակցիայի հեղինակը գրող և լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյն է, ով Facebook կայքում ստեղծված խմբում բոլորին կոչ է անում ոչ միայն ազատել իրենց սերը ցանկացած կապանքներից և կողպեքներից, այլև մաքրել Վենետիկը «տոննաներով մետաղներից, որոնք քաղաքին աղբ են թողնում որպես ժառանգություն, ինչպես նաև դրանք հանելու բարդ և թանկարժեք գործընթաց»։
Կազմակերպիչների խոսքերով՝ յուրաքանչյուրը կարող է մասնակցել մեկշաբաթյա «պատերազմին»։ Անհրաժեշտ է տպել փոքր բացիկներ, որոնք հետո պետք է ամրացնել ամուր սիրո մետաղական խորհրդանիշներին։










