Բոբ Դիլանը նոյեմբերին 30 նոր երգերով հավաքածու կթողարկի
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը նոյեմբերի 4-ին կթողարկի The Basement Tapes Complete ամբողջական հավաքածուն, ներառյալ՝ 30 երգ, որոնք դեռևս ոչ ոք չի լսել, գրում է РИА Новости-ն։
Հավաքածուում կլինի 138 երգ՝ ձայնագրված 6 սկավառակի վրա։ The Basement Tapes-ը Բոբ Դիլանի և The Band խմբի երգերի հավաքածուն է, որը ձայնագրվել է 1967-1975թթ.։ Ալբոմի շնորհանդեսը կայացել է 1975-ին։
Բոբ Դիլանը սկսել է ալբոմի վրա աշխատել՝ գտնվելով իր փառքի գագաթնակետին, 1966-ին մոտոցիկլետով վթարի ենթարկվելուց հետո։ Այդ ժամանակ ձայնագրվել է ավելի քան 100 երգ, սակայն դրանից հետո հավաքածուն ամբողջությամբ չի թողարկվել։ Երգերի մեծ մասն առաջին անգամ կներկայացվի թվային ձևաչափով։










