Այսօր մեկնարկում է Վենետիկի միջազգային կինոփառատոնը

14:37 • 27.08.14

Այսօր Իտալիայի Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որն աշխարհի ամենահին կինոֆորումն է, հայտնում է lenta.ru-ն:

 

Փառատոնն ավանդաբար անց է կացվում Լիդոյի Կինոյի պալատում: Այս տարի բացման ֆիլմը Մայքլ Քիթոնի մասնակցությամբ մեքսիկացի անվանի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ժապավենն է՝ կատակերգություն իր կինոկարիերան վերածնել ցանկացող դերասանի ճակատագրի մասին:

 

Այս տարի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի համար կպայքարի մրցութային ծրագրում ներկայացված 20 ֆիլմ: Հաղթողներին կհայտարարեն սեպտեմբերի 6-ին:

 

Այս տարվա Վենետիկի կինոփառատոնին կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ՝ թուրք անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Cut» աշխատանքը:

 

Այս տարի փառատոնը կառանձնանա նաև վերջին շրջանի փառատոնային միտումով՝ սերիալի ցուցադրումով: Կցուցադրվի ամերիկացի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոյի «Օլիվ Քիթրիջ» սերիալի առաջին մի քանի մասը:
 

Այսօր մեկնարկում է Վենետիկի միջազգային կինոփառատոնը