Քեյթ Միդլթոնը դարձել է Սիմփսոնների մասին մուլտֆիլմի հերոսուհի (լուսանկարներ)
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, դքսուհի Քեյթ Միդլթոնը վաղուց արդեն դարձել է ոճի մարմնացում։ Նրա ոճով հագուստները վաճառվում են կայծակնային արագությամբ, իսկ բազմաթիվ նկարիչներ և դիզայներներ ոգեշնչվում են դքսուհու նրբաճաշակությամբ, գրում է luxlux.net-ը։
Իտալացի նկարիչ Ալեքսանդրո Պոլոմբոն որոշել է հետաքրքիր փորձ անցկացնել. նա նկարել է Քեյթ Միդլթոնին The Simpsons հայտնի մուլտֆիլմի հերոսուհու կերպարով։
Նկարչի մոտ 50 նկարներում Միդլթոնը ներկայանում է զգեստներով, վերարկուներով, ինչպես նաև տարբեր գլխարկներով և կոշիկներով։ Նկարներից մեկում դքսուհին Էլիզաբեթ 2-րդ թագուհու հետ կանգնած է Բուքինգհեմյան պալատի ֆոնին։




![]()
![]()

![]()














