Թոմ Հենքսը կրկին կմարմնավորի պրոֆեսոր Լենգդոնին

12:46 • 28.08.14

Sony ընկերությունը չի էկրանավորի Դեն Բրաունի «Կորսված խորհրդանիշ» վեպը, այլ անմիջապես կանցնի «Ինֆերնո» վեպին՝ Հարվարդի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի արկածների մասին դետեկտիվ գրքերի շարքից գրողի 4-րդ գրքին։ Այսպիսով՝ հայտնի դերասան Թոմ Հենքսը, այնուամենայնիվ, ստիպված կլինի կրկին կատարել պրոֆեսորի դերը, գրում է Обозреватель-ը։

 

«Ինֆերնո» վեպի էկրանավորմամբ կզբաղվի ռեժիսոր Ռոն Հովարդը, ով նկարահանել է նախորդ ֆիլմերը՝ «Դա Վինչիի կոդը» և «Հրեշտակներ և սատանաներ»։ Նկարահանումները կսկսվեն 2015թ. ապրիլին։

 

Համաձայն սյուժեի՝ Ռոբերտ Լենգդոնը կորցնում է հիշողությունը։ Ուշքի է գալիս ֆլորենտական հիվանդանոցում և չի հիշում, թե ով է ինքը, ինչպես է հայտնվել այդտեղ։ Հերոսը փախչում է, քանի որ, անհայտ պատճառներով նրան հետևում է վարձու մարդասպանը։ Լենգդոնին բուժող բժիշկը որոշում է օգնել իր հիվանդին։ Արդյունքում պրոֆեսորը ստիպված է լինում ոչ միայն բացահայտել իր իսկ սպանությունը պատվիրածի անունը, այլև գտնել դժոխքի քարտեզը։


 

Թոմ Հենքսը կրկին կմարմնավորի պրոֆեսոր Լենգդոնին