Հայտնի մարդկանց «դիմանկարներ»՝ պատրաստված թանկարժեք զարդերի և ծաղիկների միջոցով (լուսանկարներ)
Moda Operandi ընկերության ներկայացուցիչները կրեատիվ մոտեցում են ցուցաբերել նոր թանկարժեք զարդերի շնորհանդեսին. իր նոր հավաքածուներն առցանց խանութը ցուցադրել է հայտնիների «դիմանկարների» տեսքով, գրում է luxlux.net-ը։
Ծաղիկներից և թանկարժեք իրերից ստեղծվել են Դինա Վրիլանդի, Գրեյս Ջոնսի, Կառլ Լագերֆելդի, Էլիզաբեթ Թեյլորի, Գրեյս Կոդինգթոնի և Թվիգիի դիմանկարները։
Օրինակ՝ Գրեյս Կոդինգթոնի դիմանկարի համար օգտագործվել է դիզայներ Wendy Yue-ի մատանին՝ պատրաստված սպիտակ ոսկուց, վարդագույն և սպիտակ շափյուղաներից և շագանակագույն ադամանդներից։ Թվիգիի դիմանկարի ստեղծման համար հիմք են դարձել բրիտանացի դիզայներ Shaun Leane-ի զարդերը։















