Մեթյու Մքքոնախին հնարավոր է ավարտի կարիերան

13:48 • 06.11.14

Նախորդ շաբաթ Լոս Անջելեսում կայացել է մամուլի ասուլիս՝ Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմի վարձույթում հայտնվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում ֆիլմի գլխավոր դերակատար Մեթյու Մքքոնախին հայտարարել է, որ այժմ իր յուրաքանչյուր հաջորդ ֆիլմը կարող է վերջինը դառնալ։ Դերասանի խոսքով՝ «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմի համար «Օսկար» մրցանակ ստանալուց հետո շատ բան է փոխվել, փոխանցում է filmpro.ru-ն։

 

Անձամբ Մքքոնախին այդ փոփոխություններից գոհ է, քանի որ սկսել է այլ կերպ ընկալել ամեն ինչ։

 

«Ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել ինձ հետ վերջին 2 տարվա ընթացքում։ Ես կասեի նույնիսկ, որ այժմ տարված եմ նրանով, ինչ անում եմ։ Interstellar-ը կարող է դառնալ իմ վերջին ֆիլմը։ Հուսով եմ, որ այդպես չի լինի, սակայն, ով գիտի։ Վերջերս մենք խոսում էինք այդ մասին Քրիստոֆեր Նոլանի հետ։ Խոսում էինք, որ յուրաքանչյուր աշխատանքին պետք է մոտենալ այնպես, կարծես դա կարող է լինել վերջինը քեզ համար։ Կամ ընկալել այն որպես միակը։ Դա հիանալի հնարավորություն է անել ամեն ինչ, հոգի դնել գործի մեջ»,- ասել է Մաքքոնախին։

 

Դերասանն ապագայում ունի նախատեսված առնվազն 5 ֆիլմ, որոնցից 2-ն արդեն նկարահանվել են, մեկը նկարահանումների նախապատրաստական փուլում է, իսկ 2-ը՝ սցենարը գրելու փուլում։
 

Մեթյու Մքքոնախին հնարավոր է ավարտի կարիերան