«Հիմարն ու ավելի հիմարը» ֆիլմը կարող է 3-րդ մաս ունենալ

13:15 • 06.11.14

Այն մասին, որ Ջիմ Քերիի մասնակցությամբ «Հիմարն ու ավելի հիմարը» կատակերգության թողարկումից 20 տարի անց վարձույթում կհայտնվի դրա շարունակությունը, հայտնի էր դարձել այս տարի ամռանը։ Այժմ ռեժիսոր Փիթեր Ֆարելին չի բացառում, որ կզբաղվի ֆիլմի 3-րդ մասի նկարահանումներով, գրում է segodnya.ua-ն։

 

Ֆարելին այդ լուրը հայտնել է «Հիմարն ու ավելի հիմարը- 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ «Եթե նոր ֆիլմը հաջողություն ունենա, հնարավոր է՝ նկարահանեմ 3-րդը։ Ինձ իսկապես դուր է գալիս աշխատել այս ֆիլմի վրա։ Այո, ես նորից կզբաղվեի դրանով»,- ասել է Ֆարելին։

 

Ֆիլմի շարունակությունում նկարահանվելու պատրաստակամություն է արդեն հայտնել դերասան Ջեֆ Դենիելսը։
 

«Հիմարն ու ավելի հիմարը» ֆիլմը կարող է 3-րդ մաս ունենալ