Դյուցազներգական պարի ամենահայտնի փառատոները ողջ աշխարհում (լուսանկարներ)
Bigpicture.ru-ն ներկայացրել է աշխարհի առավել դիտարժան դյուցազներգական պարի փառատոները:

1. Բում, Պորտուգալիա
Պորտուգալիայի Իդանիա Անովա ավանում անցկացվող փառատոնն սկսվում է հուլիսի վերջին և տևում շուրջ մեկ շաբաթ: Այն նշանավորվում է բազմաթիվ ներկայացումներով, արվեստի, ֆիլմերի ցուցադրություններով, վարպետության դասերով, դասախոսություններով:

2. «Բարի գալուստ ապագա», Նիդերլանդներ
Սա Ամստերդամում անցկացվող հնագույն փառատոներից մեկն է, որն ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների է գրավում ողջ աշխարհից: Այստեղ ներկայացվում է ամենաբազմաժանր երաժշտություն:

3. ZoukOut, Սինգապուր
Սինգապուրում անցկացվող այս հսկայական ծովափնյա երեկույթին անցած տարի 41 հազար մարդ է մասնակցել: Այստեղ շատ հաճախ հայտնաբերվում են երաժշտական տաղանդներ, որոնք հետագայում համաշխարհային հռչակ են ձեռք բերում:

4. Միստերիլեն, Նիդերլանդներ
Էլեկտրոնային երաժշտության մայրաքաղաքը համարվում է Նիդերլանդները, որտեղ ամենահայտնի փառատոնը Միստերիլենն է: Օգոստոսին կայացող այս փառատոնն ամեն տարի շուրջ 60 հազար մասնակից է հավաքում ողջ աշխարհից:

5. Իսպանիայի Մոնեգրոս անապատի փառատոնը
Այս փառատոնին ամեն տարի շուրջ 40 հազար մարդ է մասնակցում:

6. Շամբալա, Կանադա
Այս լեգենդար փառատոնը Կանադայում ամենահայտնին է, որը, սակայն, կազմակերպում է մեկ ընտանիք՝ սկսած 90-ական թվականներից:

7. Փողոցային շքերթ, Շվեյցարիա
Օգոստոսի 2-րդ շաբաթ օրը այստեղ է հավաքվում աշխարհի ամենահայտնի դիջեյների 20%-ը և շուրջ 1 մլն մարդ:

8. Սնուբոմբինգ, Ավստրիա
Հնգօրյա «Շոու՝ ձյան վրա» փառատոնն ուղեկցվում է ձմեռային սպորտաձևերով:

9. Defqon 1, Նիդերլանդներ
Այս փառատոնը պարային դրախտ է նրանց համար, ովքեր շատ են սիրում պարել, և ամեն տարի անցկացվում է յուրահատուկ թեմատիկայով:

10. Full Moon Party, Թայլանդ
Այս միջացառումն անցկացվում է Փհանգան կղզում՝ ամեն տարվա գարնանը: Երաժշտությունը չի դադարում մինչև լուսաբաց:

11. BPM փառատոնը, Մեքսիկա
Մեքսիկական Պլայա-դել-Կարմեն քաղաքում անցկացվող այս փառատոնը տևում է 10 օր:

12. South West Four, Մեծ Բրիտանիա

13. Audioriver, Լեհաստան
Եռօրյա այս փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ օգոստոսին: Ցերեկը ցուցադրվում է ամեն ինչ՝ կապված երաժշտական աշխարհի հետ, իսկ գիշերը կազմակերպվում են տարաբնույթ պարեր:

14. Sunburn փառատոնը, Հնդկաստան
Ասիայի ամենամեծ փառատոնի համբավը վայելող փառատոնն անցկացվում է Գոայում, որին ամեն տարի շուրջ 100 հազար մարդ է մասնակցում:

15. Life փառատոնը, Իռլանդիա
Եռօրյա այս փառատոնը արդեն 10 տարի համարվում է Եվրոպայի լավագույն փառատոներից մեկը:

16. Stereosonic փառատոնը, Ավստրալիա
Երկօրյա այս փառատոնը հերթով կայանում է երկրի 5 քաղաքում՝ Բրիսբեն, Սիդնեյ, Ադելայիդա, Պերտ, Մելբուրն:

17. Transahara, Մարոկկո
Transahara-ն քառօրյա արկածների շարք է Սահարա անապատում: Շրջակա միջավայրը չվնասելու համար կազմակերպիչները մասնակիցների թիվը կրճատել են՝ հասցնելով 2500-ի:










