Մրգային միջուկով կենդանիներ. ֆոտոմանիպուլյացիաներ՝ բուսակերության թեմայով (լուսանկարներ)
Time-ն անդրադարձել է լուսանկարչուհի Սառա դեՌեմերի աշխատանքներին, որոնք որակում է «թվային մանիպուլյացիաներ»:
Մսային սնունդ ընդունելու էթիկայի շուրջ իր մտորումները լուսանկարչուհին արտահայտել է յուրօրինակ աշխատանքներով: Շարքը կոչվում է «Կենդանական սնունդ»: Դրանում կենդանիները միքսված են մրգերի և բանջարեղենի հետ:
Անգլերեն անվանումներով լայնորեն կիրառված է բառախաղը. օրինակ՝ կիվի թռչունը պատկերված է կիվի մրգի միքսով, իսկ առյուծն ու կիտրոնն անվանված են Limon` Lion + Lemon բառաբարդմամբ:





















