Սթիվ Ջոբսի լուսանկարները՝ Դուգ Մենուեսի «Անվախ հանճարը» կենսագրական գրքից (լուսանկարներ)

17:10 • 06.11.14

Ռեժիսոր Դուգ Մենուեսը հրապարակել է իր նոր՝ «Անվախ հանճարը» լուսանկարների գիրքը, որը նվիրված է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին։ Նկարների մի մասն արդեն հայտնի է, սակայն շատերը ներկայացվում են առաջին անգամ։

 

Յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը և գրառումը։ Դրանցից մի քանիսը ներկայացնում է iPhones.ru-ն՝
«Սթիվը ոչ միայն տեխնոլոգ էր, խմբագիր, որսորդ և գործարար, նա ուներ հանճարեղ ինտուիցիա, որն օգնում էր նրան հորինել նոր միջոցներ՝ արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաները միավորելու և գերնորը ստեղծելու համար»։

 

«Թեև Սթիվը կարող էր լինել շատ կոպիտ, քննադատող, իսկ երբեմն էլ՝ վրիժառու, նա կարող էր լինել նաև անչափ ուրախ, վարակիչ ժպիտով և աննկարագրելի էներգիայով լի մարդ»,- գրում է աղբյուրը։


 

Սթիվ Ջոբսի լուսանկարները՝ Դուգ Մենուեսի «Անվախ հանճարը» կենսագրական գրքից (լուսանկարներ)