Տիգրան Մեծին պատկանած բերդը, Դեր Զորի հայկական եկեղեցին և այլ արժեքավոր շինություններ, որ զոհ են գնացել պատերազմներին. CNN
«Հոյակապ շինություններ, որոնք այլևս չենք տեսնի». CNN հեռուստաալիքի կայքը ֆոտոշարքով ի մի է բերել 19 պատմական արժեք ունեցող հոյակապ շինություններ, որոնք ավերվել են վերջին պատերազմների ընթացքում:
Դրանց շարքում է Իրաքի Սամարրայի մզկիթը՝ 9-րդ դարից, որն այդ երկրի ամենակարևոր տեսարժան վայրերից էր, պատկերված է ազգային դրամի վրա:

Բամյանի Բուդդաների հսկայական արձաններն Աֆղանստանում, որոնք գոյատևել էին 1500 տարի, սակայն ոչնչացվեցին «Թալիբան» շարժման կողմից:

Բուսրայի 2000-ամյա ամֆիթատրոնը Սիրիայում շատ լուրջ վնասվել է հրթիռակոծությունից

Հալեպի Մեծ մզկիթը՝ 8-րդ դարի կառույց: Համարվում է աշխարհի ամենահին մզկիթներից մեկը և ամենալուրջ վնասվածը՝ Սիրիայի մշակութային ժառանգության մեջ:

Համայի ջրանիվները, որոնք ոռոգման համակարգի նմուշներ են՝ ժառանգված 5-րդ դարից: 2014-ին դրանցից մի քանիսը հրկիզվել են Սիրիայի ապստամբների կողմից:

Հալեպի միջնաբերդը՝ մոտ 4000-ամյա կառույց, որը պատկանել է նաև Տիգրան Մեծին: Վերջին շրջանում օգտագործվել է որպես ռազմակայան, դրա մի քանի պատմական շինություններ ավերված են:

Հալեպի Հին քաղաքի շուկան. սա Արևելքի ամենահին շուկաներից էր, հրդեհվել է անցած տարի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս կորուստը ողբերգություն է անվանել

Դեր Զորի ֆրանսիական կամուրջը՝ Եփրատ գետի վրայով
Նեմրովդն Իրաքում. հին ասորեստանյան քաղաքը հիմնականում թալանվել է ամերիկյան ներխուժումից հետո, դրա նմուշներն այժմ սփռված են աշխարհի տարբեր թանգարաններում

Կրակ դը Շևալյեն. խաչակրաց բացառիկ ամրոցը Սիրիայում ենթարկվել է օդային ու հրետանային հարվածների

Հունան մարգարեի դամբարանն Իրաքում, որը պայթեցրել է «Իսլամական պետություն» խմբավորումն այս տարի

Խալիդ իբն Վալիդի մզկիթը Հոմսում. սիրիական այս տեսարժան վայրը հրդեհվել և ավերվել է

Փալմիրա, Սիրիա. մտավախություն կա, որ 2000-ամյա քաղաքը, որը ներկայացնում է հին աշխարհի ամենակարևոր ճարտարապետություններից մեկը, այժմ ավարառության թիրախ է

Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայում. եկեղեցի-թանգարանը սեպտեմբերին պայթեցվեց «Իսլամական պետության» կողմից

Հունա-հռոմեական Կիրենե քաղաքը Լիբիայում՝ իր գերեզմանատներով Լիբիայի հեղափոխության զոհերից էր

Իսլամական արվեստի թանգարանը Եգիպտոսում, որը տուժել է հարևան ոստիկանատան պայթեցումից
![]()
Պակիստանի առաջնորդ Մուհամեդ Ալի Ջիննայի կեցավայրը՝ փայտե պալատը, որը հրդեհվել է անցած տարի

Ալ-Օմարիի մզկիթը Գազայում, որն իսրայելական վերջին հարձակումից ավերվել է

Հին Բեյրութը. 15-ամյա քաղաքացիական պատերազմից հետո Լիբանանի մայրաքաղաքում 1200 պատմական շինություններից 400-ն են մնացել











