Փոլ Մաքարթնին արխիվում սիրո մասին չհրապարակված երգ է գտել (ձայնագրություն)

15:06 • 06.11.14

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքարթնին հրապարակել է երգ, որը հայտնաբերել է արխիվում: Սիրո մասին այդ երգը թվագրվում է 1974-ով, այն Beatles լեգենդար խմբի մասին «Մի ափի զարկ» վերնագրով ֆիլմից է:

 

Rolling Stone հանդեսն իր կայքում հրապարակել է երգը:

 

Love My Baby վերնագրով երգի երաժշտությունը երաժշտական արկղիկի մեխանիկական ձայներ է հիշեցնում, նախկինում որևէ տեղ պաշտոնապես չի հրապարակվել:

 

Այս ամսվա վերջին Մաքարթնին կներկայացնի իր երգերի կատարումների տարբերակների ժողովածուն:

Փոլ Մաքարթնին արխիվում սիրո մասին չհրապարակված երգ է գտել (ձայնագրություն)