Հայազգի դերասանը հնարավոր է՝ «Օսկարի» առաջադրվի
Հայազգի դերասան Էնդի Սերկիսին հնարավոր է՝ «Օսկարի» առաջադրեն՝ որպես համահավակնորդ՝ կապիկների առաջնորդի իր դերի համար «Կապիկների մոլորակ. հեղափոխություն» ֆիլմում, հայտնում է Hollywood Reporter-ը:
Առաջադրումը կկատարի 20th Century Fox-ը: Սերկիսը կառաջադրվի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ ստուդիան Սերկիսին կառաջադրի Լավագույն դերասան անվանակարգում: Նրա հետ կառաջադրվեն ֆիլմի նաև մյուս դերասանները: Այս կերպ ստուդիան կսատարի իր դերասաններին:
Նախկինում նման մոտեցում արդեն դրսևորվել է՝ հաջող թիմային դերասանական խաղի համար, օրինակ՝ «Բաբելոն» ֆիլմի դեպքում:
Սերկիսը բրիտանացի դերասան է, իրաքահայի և բրիտանուհու որդի է:










