Բելգիայում նշում են սաքսոֆոնի հեղինակ Ադոլֆ Սաքսի 200-ամյակը (լուսանկարներ)

16:13 • 06.11.14

Բելգիայում նշում են սաքսոֆոնի հեղինակ Ադոլֆ Սաքսի ծննդյան 200-ամյակը։ Ամբողջ երկրում անցկացվում են տոնական միջոցառումներ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բրյուսելի Երաժշտական գործիքների թանգարանում ներկայացվել է բացառիկ ցուցադրություն՝ «Սաքս200»։ Ցուցադրվում են բելգիացի Սաքսի պատրաստած 200 սաքսոֆոնները՝ սկսած առաջին գործիքի նախատիպից, որը պատրաստվել է 1846-ին։ Ներկայացվում է նաև այս գործիքի զարգացման ողջ պատմությունը։ Ցուցադրությունը բաց կլինի մինչ հաջորդ տարվա հունվարի 11-ը։

 

Վարպետի հայրենիքում՝ Դինանում, անցկացվում է «Մսյո Սաքսի ցուցափեղկերը» անվանումով ցուցադրությունը, որի նմուշները ներկայացվում են ամբողջ քաղաքում։

 

 


 

Բելգիայում նշում են սաքսոֆոնի հեղինակ Ադոլֆ Սաքսի 200-ամյակը (լուսանկարներ)