Քվենտին Տարանտինոն իր նոր ֆիլմի սցենարներն արտահոսքից պաշտպանելու ձև է գտել

14:40 • 06.11.14

Աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն և Վայնշտեյն եղբայրների պրոդյուսերական ընկերությունը (TWC) գտել են, թե ինչպես պաշտպանել իրենց «Անտանելի ությակը» նոր ֆիլմի սցենարը, հայտնում է gazeta.ru-ն՝ THR-ին հղումով։

 

TWC ընկերությունը հայտնել է, որ ովքեր ցանկություն ունեն ներդրումներ կատարել Տարանտինոյի նոր նախագծում, պարտավոր են այն կարդալ վերահսկողության ներքո՝ Բևերլի Հիլզում գտնվող պրոդյուսերների գրասենյակում։

 

Ռեժիսորը նախատեսում է իր նոր վեսթերնը նկարահանել այս տարվա ավարտին։

 

Ֆիլմերի սցենարները հեղինակային իրավունքի օբյեկտներ են համարվում, և Հոլիվուդում մշտապես խնդիրներ են առաջանում՝ կապված սցենարների մասին տեղեկությունների արտահոսքի հետ։

 

Դրանց ներդրումներից միլիոնավոր դոլարների եկամուտ է հնարավոր ստանալ, իսկ տեղեկատվության արտահոսքն արգելք է հանդիսանում։

 

Քվենտին Տարանտինոն 51-ամյա կինոռեժիսոր է, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան։
Նրա ֆիլմերն առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով։

 

Տարանտինոյին համաշխարհային ճանաչում է բերել «Քրեական ընթերցվածք» 1994-ի ֆիլմը, որը նրան «պարգևեց» Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներ՝ լավագույն սցենարի համար։
 

Քվենտին Տարանտինոն իր նոր ֆիլմի սցենարներն արտահոսքից պաշտպանելու ձև է գտել