Հրապարակվել են օպերայի լեգենդ Էնրիկո Կարուզոյի կրքոտ սիրային նամակները
Հրապարակվել են օպերային լավագույն երգիչներից մեկի Էնրիկո Կարուզոյի կրքոտ սիրային նամակները, որոնք աճուրդի կհանվեն, տեղեկացնում է Yahoo News-ը:
Ըստ աղբյուրի՝ մոտ 700 նամակները, բացիկները ու հեռագրերը թվագրվում են 1897-1908 և 1912-1921 թթ-ով:
Դրանք ուղղված են հիմնականում նրա առեղծվածային արգենտինացի սիրուն՝ Վինա Վելասկեսին:
Նամակները գրված են իտալերենով, իսպաներենով և ֆրանսերենով: Սպասվում է, որ դրանք կվաճառվեն 400,000 ԱՄՆ դոլարով:










