Bonhams-ն աճուրդի կհանի Այվազովսկու աշխատանքը

12:26 • 07.11.14

Նիկոլայ Ռերիխի և Հովհաննես Այվազովսկու աշխատանքներն աճուրդի կհանվեն Bonhams աճուրդի տան «ռուսական վաճառքների» շրջանակում, հայտնում է «Գազետա»-ն:

 

Աճուրդի ամենակարևոր գործերից է Այվազովսկու «Քրիստափոր Կոլումբոսի նավատորմի ժամանումն Ամերիկայի ափեր».1892 թ. աշխատանքը գնահատվում է 1,1-1,4 մլն ԱՄՆ դոլար:

Ivan Konstantinovich Aivazovsky (Russian, 1817-1900) 'Arrival of the Columbus flotilla to the American coast'

Աճուրդում կվաճառվի նաև Ռերիխի11 աշխատանք, որոնք պահվել են մասնավոր հավաքածուներում: 

 

Նշենք, որ արտասահմանում Այվազովսկու, Սարյանի գործերը վաճառվում են որպես «ռուսական գեղանկարչական դպրոցի» ներկայացուցիչների աշխատանքներ:

Bonhams-ն աճուրդի կհանի Այվազովսկու աշխատանքը