«Քաղցած խաղեր» թատերական ներկայացման պրեմիերան կկայանա 2016թ. ամռանը Լոնդոնում
«Քաղցած խաղեր» գրքի և ֆիլմաշարի թատերական բեմադրության պրեմիերան կկայանա 2016թ. ամռանը` Լոնդոնում: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Lionsgate ստուդիայի տվյալներով` թատերական ներկայացումը կբեմադրվի հատուկ այդ ներկայացման համար կառուցված թատրոնում, որը գտնվում է Ուեմբլի մարզադաշտի հարևանությամբ:
Ներկայացման տեխնիկական մասով աշխատանքների իրականացման համար ընկերությունը կհամագործակցի դանիական Imagine Nation մեդիաընկերության և ամերիկյան Triangular Entertainment ընկերության հետ:
Սյուզան Քոլինզի «Քաղցած խաղեր» եռերգության առաջին գիրքը՝ հակաուտոպիստական հասարակության և գոյատևման համար խաղերի մասին, հրատարակվել է 2008թ.: Նույնանուն ֆիլմի առաջին մասը նկարահանվել է 2012-ին:










