«Լյուսին» դարձել է վերջին 20 տարվա ամենահաջողակ ֆրանսիական ֆիլմն արտասահմանում

17:29 • 07.11.14

Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմը՝ Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ, դարձել է վերջին քսան տարվա ամենահաջողակ ֆրանսիական ֆիլմն արտասահմանում, հայտնում է AFP-ն:

 

Մինչ օրս գիտաֆանտաստիկ թրիլերի դիտման 57.3 մլն տոմս է վաճառվել ամբողջ աշխարհում: Այժմ ֆիլմը Չինաստանում է. այնտեղ այն տասն օրվա ընթացքում 6 մլն մարդ է դիտել:

 

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Պատանդը- 2» ֆիլմին՝ Լիամ Նիսոնի մասնակցությամբ:

 

Բեսոնի ֆիլմերից հաջողակների թվում է նաև «Հինգերորդ տարրը»՝ Միլա Յովովիչի ու Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ:

 

«Լյուսին» դարձել է վերջին 20 տարվա ամենահաջողակ ֆրանսիական ֆիլմն արտասահմանում