Մեթյու Մաքքոնախին կնկարահանվի նոր ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնախին բանակցություններ է վարում «Ջոնսի ազատ նահանգը» պատմական դրամայում նկարահանվելու շուրջ։ Իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմը պատրաստվում է նկարահանել «Քաղցած խաղեր» ֆիլմի առաջին բեմադրիչ Գերի Ռոսը, հայտնում է Обозреватель-ը։
Նախագիծը ռեժիսորի վաղեմի երազանքն է։ Սա պատմություն է, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ընթացքում և պատմում է Նյուտոն Նայթ անունով զինվորի մասին։ Միսիսիպի նահանգից Նայթը պատերազմի ընթացքում լքում է բանակը, հավաքում համախոհներ և ապստամբություն կազմակերպում։ Նրա նպատակն է լինում
ստեղծել սեփական Ջոնսի ազատ նահանգը։
Տարբեր տարիներին պատմաբանները Նայթին տարբեր կերպ են ներկայացրել՝ և՛ որպես դավաճան, և՛ որպես հերոս։
Ֆիլմի նկարահանումները պետք է մեկնարկեն 2015թ. սկզբին։ Եթե Մաքքոնախին համաձայնության գա պրոդյուսերների հետ, ապա կկատարի գլխավոր դերը։










