Մեկենասն իր 500 մլն-անոց արվեստի հավաքածուն կնվիրի Լոս Անջելեսի թանգարանին` միայն մի պայմանով
83-ամյա ամերիկացի մեկենաս Ջերի Պերենչիոն հայտարարել է, որ Լոս Անջելեսի շրջանի արվեստների թանգարանին կնվիրի իր հավաքածուն՝ 47 արվեստի գործից: Նա նշել է, որ դա պատիվ է իր ընտանիքի համար:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հավաքածուն գնահատվում է 500 մլն ԱՄՆ դոլար: Նա միայն մի պայման է դրել. մինչև 2023-ը տնօրինությունը պետք է ավարտի թանգարանի նոր մասնաշենքի շինարարությունը:
Հավաքածուում տեղ են գտել Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի, Պաբլո Պիկասոյի, Կամիլ Պիսարոյի գործերը: Առայժմ հավաքածուն մեկենասի կալվածքում է:










