Տարանտինոն հրապարակել է «Անտանելի ությակը» ֆիլմի դերասանական կազմը
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է իր նոր՝ «Անտանելի ությակը» ֆիլմի դերասանական կազմը։ Սցենարի առաջին տարբերակը մի քանի ամիս առաջ հայտնվել էր համացանցում։ Այս ժամանակահատվածում ռեժիսորը մշակել է տեքստը, իսկ այժմ պատրաստվում է նկարահանումներին, գրում է filmpro.ru-ն։
Տարանտինոյի նոր ֆիլմում կնկարահանվեն ՝ Սեմուել Լ. Ջեքսոնը, Կուրտ Ռասսելը, Ջենիֆեր Ջեյսոն Լին, Ուոլթսն Գոգինսը, Դեմիան Բիշարը, Թիմ Ռոթը, Մայքլ Մեդսենը, Բրյուս Դերնը, ինչպես նաև Չենինգ Տատումը։
Այժմ Տարանտինոն թույլ է տալիս կարդալ սցենարի նոր տարբերակը միայն իր գրասենյակում և միայն անվտանգության աշխատակիցների հսկողության տակ։










