Նյու Յորքում կցուցադրվեն Էնդի Ուորհոլի 15 մինի-ֆիլմերը
Նյու Յորքի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում երեկ մեկնարկել է Էնդի Ուորհոլի նախկինում չհրապարակված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, գրում է buro247.ru-ն։
Ավելի քան 50 տարի առաջ՝ 1963թ. ամռանը, Ուորհոլը տարված էր Bolex կինոխցիկով, որը թույլ էր տալիս նկարահանել մոտ 2 րոպե տևողությամբ համր ֆիլմեր։
1964-1968թթ. ընթացքում նկարիչը նկարահանել է մոտ 500 մինի-ֆիլմ՝ իր ընկերների և ծանոթների մասնակցությամբ։
1980-ին POPism: The Warhol'60s գրքում նա գրել է. «Ես միայն ցանկանում էի գտնել հետաքրքիր մարդկանց և թույլ տալ նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան»։










