Համացանցում հայտնվել է Ջոնի Դեպի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ ամանորյա հեքիաթի թրեյլերը (տեսանյութ)

17:03 • 08.11.14

Համացանցում հայտնվել է «Դեպի անտառի մեջ» երաժշտական ամանորյա հեքիաթի թրեյլերը, որտեղ Մերիլ Սթիփը խաղում է կախարդի դերը, իսկ Ջոնի Դեպը՝ գայլի, գրում է korrespondent.net-ը:


Ֆիլմում կմասնակցեն նաև Էլիմի Բլանտը, Աննա Քենդրիկը, Քրիս Պայնը:


«Դեպի անտառի մեջ»-ը Բրոդվեյի ամենավառ մյուզիքլներից մեկի էկրանավորումն է, որը ստեղծվել է Գրիմ եղբայրների և Շարլ Պերոյի լավագույն հեքիաթների մոտիվներով:


Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսները՝ հացթուխը և նրա կինը, ցանկանում են երեխա ունենալ, իսկ հարևանությամբ ապրող կախարդը նրանց վրա անեծք է դնում:


«Դիսնեյ» ընկերությունը մյուզիքլի ռեժիսոր է հրավիրել դառնալ Ռոբ Մարշալին:

Համացանցում հայտնվել է Ջոնի Դեպի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ ամանորյա հեքիաթի թրեյլերը (տեսանյութ)