«Քաղցր արվեստի» յուրօրինակ նմուշներ՝ տորթերի առցանց մրցույթում (լուսանկարներ)
Threadcakes տորթերի առցանց մրցույթում, որը մեկնարկել է այս տարվա նոյեմբերի 3-ին, ներկայացվել են «քաղցր արվեստի» մի շարք անհավանական գործեր, որոնք հնարավոր չէ տեսնել ամենուր:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` մրցույթը, որն անցկացվում է ամեն տարի 2007-ից ի վեր, մասնակցելու է հրավիրում ինչպես պրոֆեսիոնալ հրուշակագործների, այնպես էլ սիրողական մասնագետների, ովքեր ներկայացնում են իրենց պատրաստած տորթերը` 2D կամ 3D անվանակարգերում: Մրցույթի կանոնն այն է, որ տորթերը հնարավորինս ուտելի լինեն, այսինքն` խոհարարները հնարավորինս քիչ ոչ ուտելի բաղադրիչներ օգտագործեն։
































