Պիկասոյի՝ նախկինում չհրապարակված անձնական լուսանկարները կցուցադրվեն Գագոսյանի թանգարանում
Իսպանացի աշխարհահռչակ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի թոռը հրապարակել է նրա՝ նախկինում չհրապարակված մոտ հազար անձնական լուսանկարներ, ինչպես նաև տեսաֆիլմեր, հայտնում է Russia Today-ը:
Այդ հսկայական արխիվը փոխանցվել է արվեստի բրիտանացի պատմաբան սըր Ջոն Ռիչարդսոնին՝ Պիկասոյի խոշորագույն մասնագետներից մեկին:
Ռիրչարդսոնն ասել է, որ դրանք իսկական բացահայտում են: Արխիվը հատկապես հարուստ է Պիկասոյի շների և կանանց լուսանկարներով:
Դրանց մի մասը կներկայացվի Նյու Յորքում Լարի Գագոսյանի թանգարանում՝ Picasso and the Camera ցուցահանդեսի շրջանակներում, որը կտևի մինչև հունվարի 3-ը։



Պիկասոյի առաջին կինը՝ Օլգա Խոխլովան










