ԱԺ պատգամավորները մասնակցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին

18:29 • 10.11.14

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների վեց հոգանոց թիմը մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին:
Հաղորդումն արդեն նկարահանվել է, թիմի կապիտանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, թիմի անդամներ են «Ժառանգություն» խմբակցության (դե յուրե) անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Հանրապետական» խմբակցությունից Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ նախագահի օգնական Վրույր Փենեսյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Արսենյանը:

 

«Շատ հետաքրքիր խաղ է, հաշիվը չեմ ուզում հրապարակել: Եվ մեր հասարակությունը երբ դիտի խաղը, կտեսնի, որ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ կարող են ինտելեկտուալ կլոր սեղանի շուրջ լինել մի թիմում»,-Tert.am-ին ասաց թիմի կապիտան Էդուարդ Շարմազանովը:


Վերջինիս խոսքով՝ բոլոր հարցերը հետաքրքիր էին, և խաղն ինքնին հետաքրքիր էր. «Ինձ դուր եկավ այդ խաղը: Ինձ համար մարդկային նոր բացահայտումներ եղան դրական իմաստով»:


Խաղը կցուցադրվի հունվարին, և թիմի կապիտանը չցանկացավ բացահայտել արդյունքներ:




 

ԱԺ պատգամավորները մասնակցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին